ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Արսեն Թորոսյանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i121380-ՀՀ_նախագահը_հանդիպում_է_ունեցել_Արսեն_Թորոսյանի_հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2020 05:48 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Արսեն Թորոսյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահը խնդրել է տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ:

Նախարար Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի, հիվանդների բուժման և կազդուրման գործընթացի, առողջապահության ոլորտի խնդիրների, ինչպես նաև համակարգի առաջնահերթ կարիքների մասին:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում, օգտագործելով նաև անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների և կառույցների հետ կապերի հաստատմանը և համագործակցությանը:

Armenpress.am