Փաշինյանը նշանակումներ է արել ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, ԳՇ պետի պաշտոններում
https://parstoday.ir/hy/news/armenia-i121482-Փաշինյանը_նշանակումներ_է_արել_ԱԱԾ_տնօրենի_ոստիկանապետի_ԳՇ_պետի_պաշտոններում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կարևոր որոշումներ է կատարել։ Այս մասին նա քիչ առաջ գրել է Facebook–յան իր էջում։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 08, 2020 13:27 Asia/Tehran
  • Փաշինյանը նշանակումներ է արել ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, ԳՇ պետի պաշտոններում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կարևոր որոշումներ է կատարել։ Այս մասին նա քիչ առաջ գրել է Facebook–յան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար», – նշել է նա:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը պաշտոնից ազատել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին:

 

arka.am