Հայաստանը պետք է վերանայի Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները նորմալացնելու հարցը
Մի խումբ իրանցի ուսանողներ Հայաստանից պահանջել են վերանայել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները նորմալացնելու հարցը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշմանը, մի խումբ իրանցի ուսանողներ, համախմբվել են Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց և դատապարտել են այդ քայլը:
Ուսանողները զգուշացրել են այդ քայլի հետևանքների կապակցությամբ:
Նրանք վանկարկել են «մահ Իսրայելին, մահ Ամերիկային և մահ Բրիտանիային»: Հավաքի մասնակիցները վառել են Սիոնիստական ռեժիմի դրոշը:
Հավաքի ընթացքում ընթերցված հաղորդագրության մեջ ուսանողները դատապարտել են Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը:
Թել Ավիվը Միջին Ասիայի և Կովկասի երկրներում իր ներազդեցությունը մեծացնելով, փորձում է լարվածություն առաջացնել տարածաշրջանում և խափանել հարևան երկրների միջև հարաբերությունները: