«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․Ուրվագծվում են ՀՀ թվայնացման 2020-25-ի ռազմավարության թիրախները
https://parstoday.ir/hy/news/armenia-i121540-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ_Ուրվագծվում_են_ՀՀ_թվայնացման_2020_25_ի_ռազմավարության_թիրախները
Ուրվագծվում են ՀՀ թվայնացման 2020-25-ի ռազմավարության թիրախները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2020 06:05 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․Ուրվագծվում են ՀՀ թվայնացման 2020-25-ի ռազմավարության թիրախները

Ուրվագծվում են ՀՀ թվայնացման 2020-25-ի ռազմավարության թիրախները:

«Երկիր մոլորակի բնակչության կենսագործունեության բոլոր բնագավառներում ընթացող թվայնացման ինտենսիվ գործընթացներն առաջնային հարթակ են բարձրացնում ոլորտի կարգավորման նոր մեխանիզմների մշակման եւ ներդրման առաջնահերթությունները: Առկա իրողություններում գերակա խնդիր է այդ էլեկտրոնային համակարգերի անվտանգության ապահովումը: Այն դեպքում, երբ պետության կառավարման եւ հասարակության կենսագործունեության հիմնական գործընթացները ծավալվում են թվային հարթակներում՝ օրինաչափորեն մեծանում են նաեւ անվտանգության ռիսկերը: Այսօրվա աշխարհում ավելի հաճախ են արձանագրվում կիբեր-պատերազմների դրվագները, որոնք զարգացած երկրներին ստիպում են զգալի ռեսուրսներ ներդնել անվտանգության հուսալի համակարգերի ձեւավորման համար: Մյուս կողմից զարգացած թվային տեխնոլոգիաներ ունեցող երկրների տնտեսություններն ավելի մրցունակ են: Ներկայում աշխարհի բոլոր զարգացած երկրներում առաջնայնություն է տրվում թվայնացմանը եւ նորարարական լուծումներին, որոնք առանց թվային նոր տեխնոլոգիաների  եւ համակարգված գործողությունների դժվար է պատկերացնել:

Ոլորտի պատասխանատու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի թվայնացման 2020-2025 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը: Փաստաթղթով նախանշվելու են  Հայաստանի կառավարության տնտեսության եւ հասարակության թվայնացման գործընթացի իրականացման ծրագրային եւ գործնական քայլերը: Ռազմավարությամբ ապահովվում են տվյալների քաղաքականության, էլեկտրոնային ծառայությունների եւ էլեկտրոնային կառավարման համակարգերում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանը նպաստող գործոնները: Կարեւոր կարգավորում կա նաեւ տարբեր ոլորտներում գործող եւ ստեղծվելիք թվային համակարգերը միասնական ստանդարտների բերելու ուղղությամբ»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի հունիսի  9-ի համարում։

Armenpress.am