ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ
https://parstoday.ir/hy/news/armenia-i121729-ՄԻՊ_արագ_արձագանքման_խմբեր_են_մեկնել_ՀՀ_ոստիկանության_բաժիններ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 14, 2020 15:18 Asia/Tehran
  • ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է տեղի ունեցող իրադարձություններին:

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության: Նրա աջակիցները բողոքի ցույց են իրականացնում, կան բերման ենթարկվածներ:

Armradiao.am