Բերման ենթարկված անձանց ընդհանուր թիվը 252 է
https://parstoday.ir/hy/news/armenia-i121752-Բերման_ենթարկված_անձանց_ընդհանուր_թիվը_252_է
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցության ակցիաների ժամանակ ընդհանուր առմամբ Երևանում այսօր՝ հունիսի 14–ի ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2020 09:00 Asia/Tehran
  • Բերման ենթարկված անձանց ընդհանուր թիվը 252 է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցության ակցիաների ժամանակ ընդհանուր առմամբ Երևանում այսօր՝ հունիսի 14–ի ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

««Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել են հավաքները:

2020 թվականի հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում,  կազմակերպել և անցկացրել են հավաք: Նշված անձինք չեն ենթարկվել նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին, ուստի ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,– հայտնեցին ոստիկանությունից:

https://news.am/arm/news/585383.html