ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը գրանցել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i121785-ՎԶԵԲ_ի_Ծրագրերի_բողոքարկման_մեխանիզմը_գրանցել_է_Ամուլսարի_ծրագրի_վերաբերյալ_բնակիչների_բողոքը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը (ԾԲՄ/PCM) գրանցել է «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2020 05:24 Asia/Tehran
  • ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը գրանցել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը (ԾԲՄ/PCM) գրանցել է «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից։

«Բնակիչների բողոքին աջակցող հասարակական կազմակերպություններին ուղղված  ԾԲՄ-ի նամակում նշված է, որ բողոքը համապատասխանում է գրանցման չափորոշիչներին և հրապարակված է ԾԲՄ-ի ռեեստրում:

Նամակում նշված է, որ բողոքի գնահատման փուլում անհրաժեշտ է մշակել տեխնիկական առաջադրանք համապատասխանության ստուգման համար.

Քննարկել Կողմերի հետ խնդրի լուծման և համապատասխանության գործառույթները, նրանց ծավալը և հնարավոր արդյունքները Պարզել Կողմերի պատրաստակամությունը մասնակցել յուրաքանչյուր գործառույթին՝ հաշվի առնելով այդ գործառույթների միջև դիմումատուների նախապատվությունները Դիտարկել բողոքի լուծմանն ուղղված  ցանկացած այլ ջանքերի վիճակը, եթե դա ընդունելի է Գնահատել և որոշել, թե ինչ շարունակություն է ունենալու բողոքը:

 Հիշեցնենք, որ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները՝ ներառյալ Գնդեվազ գյուղի, ՎԶԵԲ-ից պահանջել են հրաժարվել «Լիդիան» ընկերությանը ֆինանսավորելուց, քանի որ ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում բանկի սոցիալական և բնապահպանական քաղաքականությանը:  Բնակիչներին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն,  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Armenpress.am