Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
Հունիս 16, 2020 13:11 Asia/Tehran
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
https://armenpress.am/arm/news/1018612.html
Պիտակ