Ռուսաստանի դեսպանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i121871-Ռուսաստանի_դեսպանը_հանդիպել_է_Բարգավաճ_Հայաստան_կուսակցության_պատգամավորների_հետ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների, խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի եւ ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 18, 2020 10:43 Asia/Tehran
  • Ռուսաստանի դեսպանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների, խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի եւ ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին ռուս-հայկական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությունը, որը Հայաստանին տրամադրվել է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Խորհրդարանականները նաեւ ներկայացրեցին հյուրընկալող երկրի ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականը»,- նշվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։

 

news.am