Հայաստանի խորհրդարանը զգուշացրել է եվրոպացիներին երկրի գործերի միջամտության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i121901-Հայաստանի_խորհրդարանը_զգուշացրել_է_եվրոպացիներին_երկրի_գործերի_միջամտության_մասին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը կոչ արեց եվրոպացիներին չմիջամտել իր երկրի ներքին գործերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2020 08:50 Asia/Tehran
  • Հայաստանի խորհրդարանը զգուշացրել է եվրոպացիներին երկրի գործերի  միջամտության մասին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը կոչ արեց եվրոպացիներին չմիջամտել իր երկրի ներքին գործերին:

ՀՀ ԱԺ փոխնագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությանը, որով նա մտահոգություն էր հայտնել Հայաստանում գրանցված ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ:

 Ալեն Սիմոնյանը հավելեց. «Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որն իրականությունից կտրված և արդարադատության սպասող աչքեր են»:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց: Համապատասխան գրառում է կատարել թվիթերյան իր էջում ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախաշեմին կայացած կուսակցության հեռավար կոնֆերանսից հետո:

ՀՀ կառավարությունը փորձում է քրեական հանցանքով  հետապնդել երկրի նախկին պաշտոնյաներին: Այս մարդիկ մեղադրվում են ապօրինի խոշոր ակտիվներ ձեռք բերելու  և կոռուպցիայի մեջ: