Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 19157-ի
https://parstoday.ir/hy/news/armenia-i121903-Հայաստանում_կորոնավիրուսի_հաստատված_դեպքերի_թիվը_հասել_է_19157_ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 459 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2020 09:02 Asia/Tehran
  • Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 19157-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 459 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

 

Հայաստանում հունիսի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 19157 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 319 դեպք, մահվան ևս 110 դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 10462 անձ: Ապաքինվել է 8266 անձ: