Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է էներգետիկային վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i122055-Մհեր_Գրիգորյանը_ՌԴ_փոխվարչապետի_հետ_քննարկել_է_էներգետիկային_վերաբերող_հարցեր
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ որպես Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ տեսակապի միջոցով քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի արդիական հարցերը: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2020 14:16 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է էներգետիկային վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ որպես Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ տեսակապի միջոցով քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի արդիական հարցերը: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները ներկայացրել են կորոնավիրուսային վարակի տարածմամբ երկրներում ստեղծված իրավիճակն ու վարակի հետևանքները չեզոքացնող միջոցառումների արդյունքները:

Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում նման ձևաչափով քննարկումների կազմակերպման կարևորությունը՝ միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի արձանագրության միջոցառումների իրականացման ընթացքը քննարկելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու տեսանկյունից:

Օգտվելով առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես առողջապահության ոլորտում: ՌԴ փոխվարչապետն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում:

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և ֆինանսական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանն առնչվող հարցերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը անցկացնել Հայաստանում այս տարվա երրորդ եռամսյակում: Հանձնաժողովի համանախագահները պայմանավորվել են հանձնարարականներ տալ համապատասխան գերատեսչություններին հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու և արդեն իսկ հաստատված միջոցառումների արդյունավետ իրականացումը ապահովելու ուղղությամբ:

https://verelq.am/hy/node/68265