Քոչարյանի՝ ընդդեմ Փաշինյանի ներկայացրած հայցով դատական նիստը չկայացավ
https://parstoday.ir/hy/news/armenia-i122059-Քոչարյանի_ընդդեմ_Փաշինյանի_ներկայացրած_հայցով_դատական_նիստը_չկայացավ
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը չկայացավ: Պատճառը դատական նիստին հայցվոր կողմի բացակայությունն էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2020 14:29 Asia/Tehran
  • Քոչարյանի՝ ընդդեմ Փաշինյանի ներկայացրած հայցով դատական նիստը չկայացավ

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը չկայացավ: Պատճառը դատական նիստին հայցվոր կողմի բացակայությունն էր:

Դատականը նիստը պետք է տեղի ունենար Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում, նախագահությամբ Տիգրան Գրիգորյանի: Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար:

Խոսքը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին է, որոնք վերաբերում են բյուջեի միջոցների 2,4 մլրդ դոլարով ավելացման մասին, որը խոստացել էր Փաշինյանը՝ նշելով, որ դրա 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը:

Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

https://verelq.am/hy/node/68255