«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի շուրջ գործընթացներն անուղղելի հարված հասցրեցին ներդրումային միջավայրին․ փորձագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i122060-Բարգավաճ_Հայաստան_ի_ղեկավարի_շուրջ_գործընթացներն_անուղղելի_հարված_հասցրեցին_ներդրումային_միջավայրին_փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ գործընթացները, անկասկած, ծայրաստիճան բացասական ազդեցություն կունենան Հայաստանի ներդրումային միջավայրի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «ԲՀ»-ից նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2020 14:35 Asia/Tehran
  • «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի շուրջ գործընթացներն անուղղելի հարված հասցրեցին ներդրումային միջավայրին․ փորձագետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ գործընթացները, անկասկած, ծայրաստիճան բացասական ազդեցություն կունենան Հայաստանի ներդրումային միջավայրի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «ԲՀ»-ից նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նա Ծառուկյանի շուրջ բոլոր այս գործընթացների նախաձեռնողներին առաջարկեց  մտածել, թե ինչ են արել Հայաստանի իշխանությունները 30 տարվա ընթացքում: «Նրանք չեն արել նույնիսկ ամենափոքր մասն այն ամենի, ինչ արել է Ծառուկյանը Հայաստանի եւ նրա տնտեսության համար: Նրա դեմ գործընթացները անուղղելի հարված հասցրեցին երկրի ներդրումային գրավչությանը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Հայաստանի խորհրդարանը 87 կողմ ձայներով հավանություն տվեց Ծառուկյանին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառք տալու մեղադրանքով: Սակայն հունիսի 21-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին ձերբակալելու միջնորդությունը: Գլխավոր դատախազությունը հայտարարեց որոշումը բողոքարկելու մտադրության մասին:

https://news.am/arm/news/586959.html