Նախագահը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությունից զրկող օրենքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i122081-Նախագահը_ստորագրել_է_Սահմանադրության_փոփոխությունները_ստորագրելու_լիազորությունից_զրկող_օրենքը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, որով իրեն զրկել է Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2020 09:01 Asia/Tehran
  • Նախագահը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությունից զրկող օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, որով իրեն զրկել է Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսուհետ խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԱԺ նախագահի կողմից հրապարակվելուց հետո:

Այս օրենքի ընդունումից հետո նախագահ Արմեն Սարգսյանն այլևս լիազորություն չունի ստորագրելու Սահմանադրության փոփոխությունների օրենքը, որի հրապարակումից հետո կդադարեցվի Սահմանադրական դատարանի 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Սահմանադրության փոփոխությունների օրենքն ուժի մեջ կմտնի ԱԺ նախագահի կողմից հրապարակման հաջորդ օրվանից:

Armenpress.am