Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառի հիմնական վարկածը մնում է հրավառությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i122185-Ծիծեռնակաբերդի_հրդեհի_պատճառի_հիմնական_վարկածը_մնում_է_հրավառությունը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի պատճառի վարկածը դեռևս մնում է հրավառությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2020 09:02 Asia/Tehran
  • Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառի հիմնական վարկածը մնում է հրավառությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի պատճառի վարկածը դեռևս մնում է հրավառությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

«Դեռ այդ վարկածն է շրջանառվում, պետք է հետաքննություն անցկացվի, որպեսզի հստակ պատճառն իմանանք»,- նշեց Զարգարյանը:

Հունիսի 26-ին ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էին ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։

Զարգարյանը հայտնեց, որ հրդեհը մեկուսացվել է հունիսի 26-ին ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Նրա խոսքով՝ այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։

https://armenpress.am/arm/news/1019848.html