ՀՀ ԱԳՆ արձագանքը Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i123155-ՀՀ_ԱԳՆ_արձագանքը_Ադրբեջանին_աջակցելու_հայտարարություններին
Թուրքիան տարածաշրջանում թողել է ցեղասպանության դրոշմ և առաջին գործողությունը, որ Թուրքիան պետք է իրականացներ, դրա հետևանքների վերացումն էր, Իջևանում հուլիսի 18-ի ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով թուրքական կողմի՝ Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2020 05:07 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ արձագանքը Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին

Թուրքիան տարածաշրջանում թողել է ցեղասպանության դրոշմ և առաջին գործողությունը, որ Թուրքիան պետք է իրականացներ, դրա հետևանքների վերացումն էր, Իջևանում հուլիսի 18-ի ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով թուրքական կողմի՝ Ադրբեջանին աջակցելու հայտարարություններին։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև այս վերջին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և գործողություններին ԱԳՆ-ն տվել է համապատասխան արձագանք և արել հայտարարություններ։ Ի դեպ, նշեմ, որ վերջին հայտարարությունն արժանացել է նաև Թուրքիայի ԱԳՆ նյարդային արձագանքին։ Ընդգծեմ, որ Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ հակամարտության առնչությամբ, ոչ էլ տարածաշրջանում»,- ընդգծեց Նաղդալյանը։

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Թուրքիային զբաղվել այլ գործընթացով, այլ ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նախաձեռնություններով։ «Մենք այս գործընթացում առավել կարևորում ենք միջազգային մեր գործընկերների կառուցողական դիրքորոշումը, որը ուղղված է նախ և առաջ լարվածության թուլացմանը»,- եզրափակեց Նաղդալյանը։

Lragir.am