«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՊՀ երկրներում Հայաստանը միակն է...
https://parstoday.ir/hy/news/armenia-i125232-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._ԱՊՀ_երկրներում_Հայաստանը_միակն_է...
ԱՊՀ երկրներում Հայաստանը միակն է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 08, 2020 10:56 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՊՀ երկրներում Հայաստանը միակն է...

ԱՊՀ երկրներում Հայաստանը միակն է:

«Կորոնավիրուսի համավարակն առողջական խնդիրներից հետո էականորոն ներազդեց եւ շարունակում է բացասական ազդեցություն թողնել երկրների տնտեսությունների վրա: Յուրաքանչյուր երկիր համաշխարհային տնտեսական ճգնաժամին փորձում է տալ առանձին լուծումներ՝ իր սոցիալ-տնտեսական առանձնահատկություններից ելնելով: Այդ միջոցառումները տարբեր արդյունքներ են տալիս: Հայաստանը որդեգրեց համաճարակի տնտեսական հետեւանքների մեղմման այնպիսի մարտավարություն, որը նախատեսում է բարենպաստ պայմանների ստեղծում տնտեսության հիմնական ճյուղերի աշխատանքների շարունակման, նույնիսկ՝ հեռանկարային ծրագրերի մեկնարկի համար: Ըստ ՌԴ վիճակագրական պետական ծառայության կայքում հրապարակված տվյալների, ԱՊՀ երկրներում Հայաստանը միակն է, որտեղ արձանագրվել է սպառողական գների ինդեքսի նվազում: Սպառողական գների կայունության պահպանումը էականորեն մեղմում  է հանրապետությունում համավարակով պայմանավորված սոցիալական լարվածությունը եւ թուլացնում օրինաչափորեն արձանագրվող տնտեսական անկման հետեւանքները»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio