Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i125790-Անհայտ_անձը_կրակել_է_Սան_Ֆրանցիսկոյում_հայկական_դպրոցի_ուղղությամբ
Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 11:57 Asia/Tehran
  • Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ

Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է:

«Ասպարեզ»-ը  տեղեկացնում է, որ ոստիկանության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան ինչ-որ մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը: Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել:

Հուլիսին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել՝ պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio