«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Այսօր ընթանում է քաղաքակրթությունների բախում
Այսօր ընթանում է քաղաքակրթությունների բախում:
«Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների ներգրավվածության եւ դրա վտանգավոր հետեւանքների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ռազմական փորձագետ, պատմաբան Արթուր Եզիազարյանի հետ։ «Դրանք հիմնականում նախկին «Իսլամական պետության» համար կռվող տարբեր խմբավորումներից են, միայն այն տարբերությամբ, որ Սիրիայի տարածքում գործող այս ջոկատները ստեղծվել էին հիմնականում Թուրքիայի աջակցությամբ»,- ասաց զրուցակիցս։
Պատմական փորձը ցույց է տալիս, որ վարձկանները խնդիր են դառնում տվյալ երկրի համար։ Նման բան տեղի ունեցավ նաեւ 1990-ական թվականների սկզբին՝ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ Աֆղանստանում կռվի հարաբերական դադարի ժամանակ մոջահեդների բազմաթիվ ջոկատներ էին բերվում Ադրբեջան որպես վարձկաններ։ «Եվ այս դեպքում էլ, երբ առնչվեցին հայկական բանակի հուժկու հարվածին, պարզապես թողեցին եւ հեռացան»,- նշեց Եղիազարյանը։
Կարող են արդյոք այդ զարգացումներն այնպիսի գործընթացների մեկնարկ դառնալ, որի արդյունքում կտրոհվի Ադրբեջան արհեստածին պետությունը, թե անհրաժեշտ է նաեւ արտաքին ուժերի օժանդակությունը։ Զրուցակցիս կարծիքով, այստեղ շատ կարեւոր են հայկական կողմի, հատկապես հայոց բանակի հետագա գործողությունները, այսինքն՝ մենք պետք է միանշանակորեն այս պատերազմը հաղթական ավարտի բերենք։ «Մենք չենք կարող տասնամյակներ շարունակ վտանգել մեր սերունդների կյանքն ու ապագան»,- ասաց նա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio