Հայաստանում ձերբակալվել են կառավարության դեմ բողոքող մի շարք ցուցարարներ
Նոյեմբեր 12, 2020 13:02 Asia/Tehran
Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել մի շարք ցուցարարների, որոնք մասնակցել են Ղարաբաղի պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի դեմ ուղղված բողոքի ցույցին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվածների մեջ են եղել նաև ընդդիմության 10 առաջնորդներ, որոնք ակզմակերպել են ցույցերը:
Ցուցարարները կոչ են արել չեղարկել համաձայնագիրը:
Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ խորհրդարանի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես ձերբակալվածների թվում են: Նրանք մեղադրվում են ապօրինի հավաք կազմակերպելու մեջ:
Պիտակ