Հայաստանում հայտնաբերվել է աշխարհում գիտությանը մինչ օրս անհայտ միջատի տեսակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i129085-Հայաստանում_հայտնաբերվել_է_աշխարհում_գիտությանը_մինչ_օրս_անհայտ_միջատի_տեսակ
Գերմանիայի էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները Հայաստանում հայտնաբերել են աշխարհում գիտությանը մինչ օրս անհայտ միջատի տեսակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2020 06:23 Asia/Tehran
  • Հայաստանում հայտնաբերվել է աշխարհում գիտությանը մինչ օրս անհայտ միջատի տեսակ

Գերմանիայի էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները Հայաստանում հայտնաբերել են աշխարհում գիտությանը մինչ օրս անհայտ միջատի տեսակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):

«Դաշտային աշխատանքների արդյունքում գիտնականները հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով: Սկզբնապես նմուշի պահպանման վիճակը ցույց է տվել, որ այն հիմնականում համապատասխանում է D. kondarella-ի և D. gaalhaszlerae-ի արտաքին տեսքին, սակայն օրգանների հետագա դիֆերենցիալ ախտորոշումը, ինչպես նաև՝ ԴՆԹ-ի շտրիխ կոդավորումը ցույց է տվել, որ տեսակը գիտությանը դեռևս անհայտ նմուշ է:

Գիտնականներ Հ. Ռովեկի և Ն. Սավենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հավաքվել է միջատի մեկ էգ առանձնյակ:

Միջատն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը»,- ասված է հաղորդագրությունում:

Արժեքավոր գտածոյի վերաբերյալ հրապարակվել է նաև գիտական հոդված, որտեղ հեղինակները մանրամասնորեն նկարագրել են իրենց փորձն ու կատարած աշխատանքը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio