Հայաստանի ո՞ր համայնքներն են սահմանամերձ դարձել
https://parstoday.ir/hy/news/armenia-i133650-Հայաստանի_ո_ր_համայնքներն_են_սահմանամերձ_դարձել
44-օրյա պատերազմից հետո Արցախի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի հետևանքով նոր սահմաններ ի հայտ եկան, Հայաստանի համայնքներից 39–ն էլ սահմանամերձ դարձան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2021 16:08 Asia/Tehran
  • Հայաստանի ո՞ր համայնքներն են սահմանամերձ դարձել

44-օրյա պատերազմից հետո Արցախի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի հետևանքով նոր սահմաններ ի հայտ եկան, Հայաստանի համայնքներից 39–ն էլ սահմանամերձ դարձան։

Այս բոլոր համայնքները, որոնք գտնվում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ընդգրկվելու են ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։

Պետությունը փոխհատուցելու է այդ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1–ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով փոխհատուցվելու են նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։

Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը տրամադրվելու են անվճար։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio