Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ Հայաստանի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
https://parstoday.ir/hy/news/armenia-i134114-Վազգեն_Մանուկյանի_հայտարարությունների_կապակցությամբ_Հայաստանի_ոստիկանությունում_հարուցվել_է_քրեական_գործ
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20-ին հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2021 14:03 Asia/Tehran
  • Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ  Հայաստանի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20-ին հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշեցին, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով:

Վազգեն Մանուկյանը հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում նշելով, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը:

orakarg.com