Վլադիմիր Պուտինը եւ Էրդողանը կմասնակցեն «Ակկույու» ԱԷԿ-ի ռեակտորի հիմքում բետոնալցման արարողությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i134754-Վլադիմիր_Պուտինը_եւ_Էրդողանը_կմասնակցեն_Ակկույու_ԱԷԿ_ի_ռեակտորի_հիմքում_բետոնալցման_արարողությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հեռուստակամուրջ է պատրաստվում Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ «Ակկույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի շինարարության սկզբի առթիվ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է news.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2021 13:24 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը եւ Էրդողանը կմասնակցեն «Ակկույու» ԱԷԿ-ի ռեակտորի հիմքում բետոնալցման արարողությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հեռուստակամուրջ է պատրաստվում Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ «Ակկույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի շինարարության սկզբի առթիվ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է news.am-ը:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ մարտի 10-ին ակնկալվում է երկու նախագահների միջեւ օնլայն հանդիպում:

Պեսկովը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս պետությունների ղեկավարների միջեւ «բավական հանգամանալից հեռախոսազրույց» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է հեռուստակամրջի անցկացման հնարավորությունը:

«Որեւէ այլ սուբսանտիվ բանակցություններ, բացի՝ «Ակկույու»-ի թեմայից, չի ծրագրվում, եթե անհրաժեշտ չհամարեն նախագահները»,-նշել է Պեսկովը:

lragir.am