Վլադիմիր Պուտինը եւ Էրդողանը կմասնակցեն «Ակկույու» ԱԷԿ-ի ռեակտորի հիմքում բետոնալցման արարողությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հեռուստակամուրջ է պատրաստվում Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ «Ակկույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի շինարարության սկզբի առթիվ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է news.am-ը:
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ մարտի 10-ին ակնկալվում է երկու նախագահների միջեւ օնլայն հանդիպում:
Պեսկովը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս պետությունների ղեկավարների միջեւ «բավական հանգամանալից հեռախոսազրույց» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է հեռուստակամրջի անցկացման հնարավորությունը:
«Որեւէ այլ սուբսանտիվ բանակցություններ, բացի՝ «Ակկույու»-ի թեմայից, չի ծրագրվում, եթե անհրաժեշտ չհամարեն նախագահները»,-նշել է Պեսկովը:
lragir.am