Հայաստանի ու Իրաքի քաղաքացիներն իրենց երջանիկ չեն զգում. հարցման արդյունքներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i136312-Հայաստանի_ու_Իրաքի_քաղաքացիներն_իրենց_երջանիկ_չեն_զգում._հարցման_արդյունքներ
Մոլորակի բնակչության ավելի քան կեսը՝ 54 տոկոսը, իրենց այս կամ այն չափով երջանիկ են համարում, իրենց դժբախտ են զգում մարդկանց 14 տոկոսը, իսկ գրեթե մեկ երրորդը իրեն ոչ մի կարգի չի դասում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2021 15:12 Asia/Tehran
  • Հայաստանի ու Իրաքի քաղաքացիներն իրենց երջանիկ չեն զգում. հարցման արդյունքներ

Մոլորակի բնակչության ավելի քան կեսը՝ 54 տոկոսը, իրենց այս կամ այն չափով երջանիկ են համարում, իրենց դժբախտ են զգում մարդկանց 14 տոկոսը, իսկ գրեթե մեկ երրորդը իրեն ոչ մի կարգի չի դասում:

Հայաստանն ու Իրաքը քաղաքացիների շրջանում երջանկության զգացողության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում են։ Այսպիսին են Gallup International անկախ հետազոտական գործակալությունների ասոցիացիայի կողմից անցկացված «Երջանկության ինդեքս» գլոբալ հետազոտության արդյունքները։

Փորձագետները 2011 թվականից հետևում են երջանկության ինդեքսի դինամիկային: Անձնական կյանքի իրադարձությունների կապակցությամբ երջանկության ամենաբարձր մակարդակն, ըստ հարցման տվյալների, Ղրղզստանում է, որտեղ հաշվետու ժամանակաշրջանում գոհ բնակիչների ինդեքսի ավելացումը եղել է մինչև 85 տոկոսային կետ, այնուհետև գալիս է Ղազախստանը (78 տ.կ.), դրան հաջորդում են Կոլումբիան ու Էկվադորը (77 տ. կ.): Ամենաերջանիկ երկրների թվում են նաև Ճապոնիան, Իսպանիան, Շվեյցարիան և Հնդկաստանը։

Երջանկության ամենացածր ցուցանիշը Հյուսիսային Մակեդոնիայում է (անկումը 3 տոկոսային կետով), Գանայում (0 տ․կ․) ու Հոնկոնգում (7 տ.կ.):

Ռուսաստանում ինդեքսի նշանակությունը է 19 տոկոսային կետի վրա է։ Իրենց երջանիկ են անվանել երկրի բնակիչների զգալի մասը՝ 41%: Ռուսաստանցիների 33 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել, իսկ երջանկության զգացողության բացակայության մասին ասել է հարցվածների 22 տոկոսը: Մարդկանց 4 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Վերջին հարցումն անցկացվել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին՝ 41 երկրի ավելի քան 38 հազար մարդու շրջանում, որոնց կարծիքը փաստացի կարելի է բաշխել մոլորակի բոլոր բնակիչների վրա։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio