Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները ստորագրեցին խորհրդատվությունների երկամյա ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i137480-Հայաստանի_և_Տաջիկստանի_ԱԳ_նախարարները_ստորագրեցին_խորհրդատվությունների_երկամյա_ծրագիրը
Ապրիլի 3-ին, Մոսկվայում նախորդ օրը կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպեց Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2021 16:10 Asia/Tehran
  • Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները ստորագրեցին խորհրդատվությունների երկամյա ծրագիրը

Ապրիլի 3-ին, Մոսկվայում նախորդ օրը կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպեց Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։

Նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր փոխանակեցին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով շփումների ակտիվացման և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Երկկողմ փոխգործակցության փոխշահավետ ուղղությունների շարքում նշվեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները:

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացման և կառույցի շրջանակներում նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ավարտին նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը ստորագրեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիրը:

verelq.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio