ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում
https://parstoday.ir/hy/news/armenia-i138930-ԱԱԾ_ում_ձերբակալվողների_ցուցակ_են_կազմում
ԱԱԾ–ում այս պահին աժիոտաժ է։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից պահանջել է «հավաքել» Սյունիքում իր դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներին և ակտիվիստներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 13:23 Asia/Tehran
  • ԱԱԾ–ում ձերբակալվողների ցուցակ են կազմում

ԱԱԾ–ում այս պահին աժիոտաժ է։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից պահանջել է «հավաքել» Սյունիքում իր դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներին և ակտիվիստներին։

Մեր տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ–ում այդ մարդկանց ցուցակն են կազմում։

ԱԱԾ–ին հրահանգվել է նաև ձերբակալել նաև Փաշինյանի հրաժարականը պահանջած և Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությանն անդամագրված՝ Սյունիքի համայնքապետերին։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին մարզի մի քանի համայնքներում՝ Մեղրիում, Ագարակում, Կապանում բնակիչները դիմավորել են հայհոյանքներով, «դավաճան» «թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումներով։ Ճանապարհը փակած բնակիչների պատճառով Փաշինյանը չի կարողացել Քաջարան մտնել։

news.am