Հանրահավաք՝ ի աջակցություն ձերբակալված սյունեցիների
https://parstoday.ir/hy/news/armenia-i139032-Հանրահավաք_ի_աջակցություն_ձերբակալված_սյունեցիների
Երեւանում Արամ Մանուկյանի արձանի մոտ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2021 16:11 Asia/Tehran
  • Հանրահավաք՝ ի աջակցություն ձերբակալված սյունեցիների

Երեւանում Արամ Մանուկյանի արձանի մոտ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել:

Ավելի ուշ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւս նշել էր. «Այս իշխանությունն իր ամեն գործողությամբ ապացուցում է, որ իր գոյությունը հակասում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, ուստի Հայաստանի ապագայով մտահոգվող յուրաքանչյուրն այսօր պետք է կանգնի Սյունիքի թիկունքին, հայրենիքի կողքին։

Այսօր ժամը 18։30-ին՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց»:

Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։

Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։ Փաշինյանը փողոցներով քայլում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել եւ բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, այդ թվում Մեղրի համայնքի ղեկավարը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio