Արմեն Սարգսյանը կրկին դիմեց Սահմանադրական դատարան
https://parstoday.ir/hy/news/armenia-i139052-Արմեն_Սարգսյանը_կրկին_դիմեց_Սահմանադրական_դատարան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների մասին փաթեթը չի ստորագրել եւ դիմել է ՍԴ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2021 08:12 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը կրկին դիմեց Սահմանադրական դատարան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների մասին փաթեթը չի ստորագրել եւ դիմել է ՍԴ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Ըստ Օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը: Սակայն հարկ է ընդգծել, որ Օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար առավելապես հատվածական լուծումներ են առաջարկվում:

Նման օրենքի ընդունման համար նախ և առաջ պետք է ունենալ գիտության և կրթության զարգացման հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր՝ ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպիսի գիտություն ու կրթություն ենք ուզում զարգացնել: Օրենքը ներկա վիճակով լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները:

Միևնույն ժամանակ, Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքը՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը Օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

https://news.am/arm/news/640223.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio