ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի մասնակցության հարցում կոնսենսուս չկա. ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարը կարճ մեկնաբանեց ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական կողմի մասնակցության հարցում կոնսենսուս չկա։ Այսօր լիտվացի գործընկեր Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը:
«ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանին որևէ կարգավիճակով հրավիրելու վերաբերյալ որևէ կոնսենսուս չկա»,-ասաց Այվազյանը:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր` չի բացառում, որ պաշտոնական Երևանը վետո դնի ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցությանը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio