ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i140074-ՌԴ_արտգործնախարար_Սերգեյ_Լավրովը_ժամանեց_Երևան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանեց Երևան:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 05, 2021 16:11 Asia/Tehran
  •  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանեց Երևան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով:

Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որից հետո նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զարախովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio