Կոլերով .Դա ոչ թե սահմանային միջադեպ է, այլ ագրեսիա Հայաստանի նկատմամբ.
https://parstoday.ir/hy/news/armenia-i145234-Կոլերով_.Դա_ոչ_թե_սահմանային_միջադեպ_է_այլ_ագրեսիա_Հայաստանի_նկատմամբ.
Քաղաքական վերլուծաբան, ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 13:54 Asia/Tehran
  • Կոլերով .Դա ոչ թե սահմանային միջադեպ է, այլ ագրեսիա Հայաստանի նկատմամբ.

Քաղաքական վերլուծաբան, ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Կոլերովի կարծիքով՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ճիշտ է այն հարցում, որ ադրբեջանական զինուժի ներխուժումը ՀՀ տարածք ոչ թե «սահմանային միջադեպ է», այլ հարձակում, ագրեսիա Հայաստանի նկատմամբ:

«Անշուշտ, դա հարձակում է, դա ագրեսիա է՝ առանց որևէ կասկածի: Սակայն այդ հարձակման պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը ճշտված չէ: Այն գծված է ինչ-որ մեկի ուղեղում, ինչ-որ մի թղթի վրա, սակայն ո՛չ սահմանագծում է արվել, ո՛չ սահմանազատում: Կանոնավոր սահման գոյություն չունի: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ճիշտ է՝ դա հարձակում է, դա ագրեսիա է Հայաստանի նկատմամբ», - նշեց ռուսաստանցի քաղաքագետը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին իրեն ագրեսիայից պաշտպանելու խնդրանքով, ապա պետք է ցույց տա՝ իր սահմանը, սահմանապահներին, սահմանագիծը, ուղեկալը, սահմանային հենակետերը: «Բայց այդ կանոնավոր սահման առայժմ գոյություն չունի», - մեկնաբանեց Մոդեստ Կոլերովը:

Հայաստանի ղեկավարությունը մայիս ամսին էր հայտարարել, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք մի քանի ուղղություններով:

https://armenpress.am/arm/news