Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին
https://parstoday.ir/hy/news/armenia-i145304-Զախարովա._ՌԴ_ն_պատրաստ_է_աջակցել_հայ_ադրբեջանական_սահմանի_սահմանազատման_աշխատանքների_մեկնարկին
Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար` դրան հաջորդող սահմանազատմամբ՝ երկրների միջեւ առկա հակամարտությունը շուտափույթ կերպով լուծելու համար: Այս մասին ուրբաթ ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2021 12:41 Asia/Tehran
  • Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին

Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքները սկսելու համար` դրան հաջորդող սահմանազատմամբ՝ երկրների միջեւ առկա հակամարտությունը շուտափույթ կերպով լուծելու համար: Այս մասին ուրբաթ ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք բազմիցս շեշտել ենք, որ, որպես այս խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում, մենք տեսնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափութ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանազատմամբ: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, եւ ներկայումս շփումները շարունակվում են արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ սահմանային ծառայությունների միջոցով, այդ թվում՝ լարվածության դեէսկալացման նպատակով»,- ասել է նա:.

Դիվանագետի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունը չի համարում, որ երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակն ուղղակիորեն կապված է ղարաբաղյան կարգավորման հետ, բայց դա սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք է: «Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ տարածքներում իրավիճակն անմիջականորեն կապված չէ ԼՂՀ կարգավորման հետ եւ սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայության հետեւանք է: Ընդհանուր ֆոնը, իհարկե, սրում է կողմերի փոխվստահության պակասը, դա իսկապես այդպես է»,- հավելել է Զախարովան:

https://news.am/arm/news/652886.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio