Քննարկվել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը
Հուլիս 10, 2021 13:05 Asia/Tehran
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությանը և «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին հուլիսի 7-ին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը, տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման և փոխայցելություններ կազմակերպելու շուրջ: Քննարկումն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ:
lragir.am
Պիտակ