Հայ պաշտոնյան տրանսպորտին վերաբերող հարցերի շուրջ խորհրդակցել է իրանական ընկերության ղեկավարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i145504-Հայ_պաշտոնյան_տրանսպորտին_վերաբերող_հարցերի_շուրջ_խորհրդակցել_է_իրանական_ընկերության_ղեկավարի_հետ
Հայաստանի ենթակառուցվածքների փոխնախարարը Երևանում հանդիպել է իրանական միջազգային «Տիր կարան» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրենին: Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2021 08:40 Asia/Tehran
  • Հայ պաշտոնյան տրանսպորտին վերաբերող հարցերի շուրջ խորհրդակցել է իրանական ընկերության ղեկավարի հետ

Հայաստանի ենթակառուցվածքների փոխնախարարը Երևանում հանդիպել է իրանական միջազգային «Տիր կարան» տրանսպորտային ընկերության գործադիր տնօրենին: Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:

Երկուշաբթի օրը, Հայաստանի հանրային ռադիոյի կայքը հաղորդեց, որ Հայաստանի ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հանդիպել է Ջավադ Անսարի Գոստարեշի հետ: Հանդիպման ժամանակ, Սիմոնյանը ընդգծել է երկու երկրների միջև ւ տրանսպորտային հաղորդակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են նաև այդ ոլորտում իրանական և հայկական տրանսպորտային ընկերությունների խնդիրները:

Ավելի վաղ իրանական և հայկական ընկերությունները հանդիպել էին Երևանում` քննարկելու առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio