Հայաստանը և Իրանն ընդլայնում են Էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը գործադրումէ բոլոր ջանքերը՝ Իրանին էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում աջակցելու համար:
Երկուշաբթի օրը, Հայաստանի հանրային ռադիոն հաղորդել է, որ ՀՀ պետական (էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր) ՓԲԸ-ի տնօրեն Մնացական Մնացականյանըն ասել է. «Հայաստանը մտադիր է հնարավորինս շուտ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան»:
Ավելի վաղ Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության կազմակերպության խոսնակ Մոստաֆա Ռաջաբի Մաշադին հայտարարել էր, որ նախատեսվում է 400-ից 650 մեգավատ էլեկտրաէներգիա ներկրել Թուրքմենստանից, Ադրբեջանից և Հայաստանից:
Հաղորդման համաձայն, Հայաստանն Իրանից տարեկան ստանում է մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր գազ, որի դիմաց էլեկտրաէներգիա է արտահանում Իրան:
2020-ի դեկտեմբերին Հայաստանն ու Իրանը պայմանավորվեցին ընդլայնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը: