Հայաստանը և Իրանն ընդլայնում են Էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i145542-Հայաստանը_և_Իրանն_ընդլայնում_են_Էլեկտրաէներգիայի_ոլորտում_համագործակցությունը
ՀՀ կառավարությունը գործադրումէ բոլոր ջանքերը՝ Իրանին էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում աջակցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2021 03:45 Asia/Tehran
  • Հայաստանը և Իրանն ընդլայնում են Էլեկտրաէներգիայի ոլորտում  համագործակցությունը

ՀՀ կառավարությունը գործադրումէ բոլոր ջանքերը՝ Իրանին էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում աջակցելու համար:

Երկուշաբթի օրը, Հայաստանի հանրային ռադիոն հաղորդել է, որ  ՀՀ պետական ​​(էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր) ՓԲԸ-ի  տնօրեն Մնացական Մնացականյանըն ասել է. «Հայաստանը մտադիր է հնարավորինս շուտ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան»:

Ավելի վաղ Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության կազմակերպության խոսնակ Մոստաֆա Ռաջաբի Մաշադին հայտարարել էր, որ նախատեսվում է 400-ից 650 մեգավատ էլեկտրաէներգիա ներկրել  Թուրքմենստանից, Ադրբեջանից և Հայաստանից:

Հաղորդման համաձայն, Հայաստանն  Իրանից տարեկան ստանում է մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր գազ, որի դիմաց էլեկտրաէներգիա է արտահանում Իրան:

2020-ի դեկտեմբերին Հայաստանն ու Իրանը պայմանավորվեցին ընդլայնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը: