Հայաստանում հիմնադրվում է իրանցի արտադրողների արդյունաբերական կենտրոն
https://parstoday.ir/hy/news/armenia-i145600-Հայաստանում_հիմնադրվում_է_իրանցի_արտադրողների_արդյունաբերական_կենտրոն
Հայաստանի կառավարությունն իրանցի արտադրողների համար հիմնադրում է արդյունաբերական հատուկ կենտրոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2021 14:46 Asia/Tehran
  • Հայաստանում հիմնադրվում է իրանցի արտադրողների արդյունաբերական կենտրոն

Հայաստանի կառավարությունն իրանցի արտադրողների համար հիմնադրում է արդյունաբերական հատուկ կենտրոն:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է.«Կենտրոնը տեղակայվելու է Արարատ քաղաքում: Եվ երկու արդյունաբերական կենտրոններ կգործեն Մեղրի և Գյումրի քաղաքներում»:

Քերոբյանը հավելել է.«Իրանական որոշ ընկերություններ բանակցություններ են վարում՝ իրենց արտադրական գործունեության մի մասն այս կենտրոններ տեղափոխելու համար»:

Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում որպեսզի Արաս ազատ առևտրի գոտում նույնպես ավելացնի առևտրական համագործակցություններն Իրանի հետ: