Հայաստանում հիմնադրվում է իրանցի արտադրողների արդյունաբերական կենտրոն
Հուլիս 13, 2021 14:46 Asia/Tehran
Հայաստանի կառավարությունն իրանցի արտադրողների համար հիմնադրում է արդյունաբերական հատուկ կենտրոն:
Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է.«Կենտրոնը տեղակայվելու է Արարատ քաղաքում: Եվ երկու արդյունաբերական կենտրոններ կգործեն Մեղրի և Գյումրի քաղաքներում»:
Քերոբյանը հավելել է.«Իրանական որոշ ընկերություններ բանակցություններ են վարում՝ իրենց արտադրական գործունեության մի մասն այս կենտրոններ տեղափոխելու համար»:
Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում որպեսզի Արաս ազատ առևտրի գոտում նույնպես ավելացնի առևտրական համագործակցություններն Իրանի հետ:
Պիտակ