ՄԻՊ․ Ադրբեջանցի զինծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i145688-ՄԻՊ_Ադրբեջանցի_զինծառայողները_փոխել_են_Մեղրի_գետի_Զվարագետ_վտակի_հունը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով ջրի իրավունքին, նշել է, որ արդեն 5 տարուց ավելի է՝ ադրբեջանցի զինծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի միախառնվում գետին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2021 12:28 Asia/Tehran
  • ՄԻՊ․ Ադրբեջանցի զինծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով ջրի իրավունքին, նշել է, որ արդեն 5 տարուց ավելի է՝ ադրբեջանցի զինծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, այն այլևս չի միախառնվում գետին:

«Այդ պատճառով օգոստոսից սկսած՝ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ»,- ասել է Թաթոյանը, գրում է Factor.am-ը։

Նա նշել է, որ ջրի իրավունքը ՄԱԿ-ի կողմից ճանաչված մարդու հիմնարար իրավունքներից է հատկապես այս հարյուրամյակի համար:

«Ունենք լայն հնարավորություններ այս հարցերը ՄԱԿ-ում, ԵԽ-ում ներկայացնելու համար»,-ասել է նա:

ՀՀ տարբեր մարզերում սակավաջրության հետ կապված խնդիրներ են առաջացել, մասնավորապես, Շիրակի և Արմավիրի մարզերում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով սակավաջրության խնդրին, հայտարարել է, որ 2021-ին Հայաստանի գետերի ջրատվությունը 80%-ով նվազել է:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել:

panarmenian.net