Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների արդյունքում կա երեք զոհ
Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ չորեքշաբթի օրը երկու երկրների սահմանային տրածքներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ հայ և երկու ադրբեջանցի զինվոր:
Ադրբեջանի ռազմական ուժերը փորձել են ամրապնդման աշխատանքներ իրականացնել Հայաստանի սահմանին, օգտագործելով ինժեներական սարքավորումներ, հաղորդում են հայկական լրատվամիջոցները:
Հայկական աղբյուրները հաղորդում են, որ հայկական կողմը փորձել է կանխել ադրբեջանցիների գործողությունները և տեղի ունեցած հարձգության արդյուքնում կողմերն ունեցել են զոհեր:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ բախումների արդյունքում մեկ զինվոր վիրավորվել է, իսկ տվյալ տարածքը գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ:
Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թ. սպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում 44-օր տևած պատերազմից հետո, որն ավարտվեց նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ, երկու երկրները միմյանց բազմիցս մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: