Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների արդյունքում կա երեք զոհ
https://parstoday.ir/hy/news/armenia-i145746-Հայաստանի_և_Ադրբեջանի_միջև_սահմանային_բախումների_արդյունքում_կա_երեք_զոհ
Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ չորեքշաբթի օրը երկու երկրների սահմանային տրածքներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ հայ և երկու ադրբեջանցի զինվոր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2021 05:00 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների արդյունքում կա երեք զոհ

Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ չորեքշաբթի օրը երկու երկրների սահմանային տրածքներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ հայ և երկու ադրբեջանցի զինվոր:

Ադրբեջանի ռազմական ուժերը փորձել են ամրապնդման աշխատանքներ իրականացնել Հայաստանի սահմանին, օգտագործելով ինժեներական սարքավորումներ, հաղորդում են հայկական լրատվամիջոցները:

Հայկական աղբյուրները հաղորդում են, որ հայկական կողմը փորձել է կանխել ադրբեջանցիների գործողությունները և տեղի ունեցած հարձգության արդյուքնում կողմերն ունեցել են զոհեր:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ բախումների արդյունքում մեկ զինվոր վիրավորվել է, իսկ տվյալ տարածքը գտնվում է  ադրբեջանական ուժերի  վերահսկողության տակ:

Ադրբեջանի  և Հայաստանի միջև 2020 թ. սպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում 44-օր տևած պատերազմից հետո, որն ավարտվեց նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ, երկու երկրները միմյանց բազմիցս մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: