Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
https://parstoday.ir/hy/news/armenia-i146148-Ռոբերտ_Քոչարյանը_հրաժարվում_է_պատգամավորական_մանդատից
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ է ներկայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ Ռոբերտ Քոչարյանի որոշման մասին դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 04:03 Asia/Tehran
  •   Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ԿԸՀ է ներկայացրել պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ Ռոբերտ Քոչարյանի որոշման մասին դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

«Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու: Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես դաշինքի վարչապետի թեկնածու»,-նշել է Քոչարյանը:

Նա շեշտել է՝ միեւնույն ժամանակ, Ազգային ժողով իր չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ «Ֆրակցիան Դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ Դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետեւողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-եզրափակել է Քոչարյանը:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio