«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության
https://parstoday.ir/hy/news/armenia-i146154-Հրապարակ_._Նիկոլ_Փաշինյանը_կընտրվի_ՀՀ_վարչապետ_առանց_քվեարկության
Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 04:33 Asia/Tehran
  • «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության

Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության:

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումները, ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրություն կկազմի, եւ կբաժանեն մանդատները։ 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը կկայանա ոչ թե հուլիսի 26-ին, ինչպես ենթադրվում էր, այլ՝ օգոստոսի 2-ին։

Նույն օրն էլ Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության: Սահմանադրության 149-րդ հոդվածով՝ նորընտիր ԱԺ լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության թեկնածուին»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio