Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i146170-Նորընտիր_ԱԺ_ի_առաջին_նիստը_կգումարվի_օգոստոսի_2_ին
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 06:21 Asia/Tehran
  • Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ ԿԸՀ-ն մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի այս շաբաթվա մեջ:

«ԱԺ առաջին նիստը կլինի դրանից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը»,-նշեց ԿԸՀ քարտուղարը՝ առանց կոնկրետ օր նշելու:

ԱԺ առաջին նիստի օրը կհայտարարի ԿԸՀ նախագահը՝ արձանագրությունը կազմելուց հետո:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին: Ընտրությունների արդյունքներում ՍԴ-ում վիճարկել էր 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն հուլիսի 17-ին հրապարակել էր իր որոշումը՝ ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

https://armenpress.am/arm/news/1058527.html