ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական է ներկայացրել
Հուլիս 21, 2021 04:26 Asia/Tehran
ՀՀ պաշտպանության նախարարը, որի պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, հրաժարական է ներկայացրել:
Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել:
Հարությունյանը պաշտպանության նախարար էր նշանակվել անցյալ նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո:
Հարությունյանի հրաժարականի պատճառի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել:
2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը տևեց 44 օր: և հանգեցրեց Հայաստանի պարտությանը: Պատերազմի հետռևանքով երկու կողմերն ունեցան ավելի քան 6500 զոհ:
Պիտակ