Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը վերցնում է պատգամավորական մանդատները
Հուլիս 21, 2021 11:59 Asia/Tehran
«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները և գնալու է խորհրդարան, այս մասին Aysor.am-ին ասաց դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ կգնա նաև դաշինքը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Մենք հայտարարել էինք, որ եթե թիմը որոշի վերցնել մանդատներն ու գնա խորհրդարան, ապա ԱԺ կգնա նաև պարոն Վանեցյանը», - նշեց Հակոբյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքից խորհրդարան է անցնելու 7 թեկնածու։
1. Արթուր Վանեցյան2. Տարոն Մարգարյան3. Աննա Մկրտչյան4. Իշխան Զաքարյան5. Հայկ Մամիջանյան6. Թագուհի Թովմասյան
aysor.am
Պիտակ