Ինչու հրաժարական տվեց ՊՆ նախարարը. պարզաբանում է Անդրանիկ Քոչարյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i146310-Ինչու_հրաժարական_տվեց_ՊՆ_նախարարը._պարզաբանում_է_Անդրանիկ_Քոչարյանը
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության  մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Վաղարշակ Հարությունյանի հրաժարականի մասին, ասել է. «Արայիկ Հարությունյանը այսօր ներկայացրել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալին՝ պարոն Կարապետյանին,
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2021 14:46 Asia/Tehran
  • Ինչու հրաժարական տվեց ՊՆ նախարարը. պարզաբանում է Անդրանիկ Քոչարյանը

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության  մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Վաղարշակ Հարությունյանի հրաժարականի մասին, ասել է. «Արայիկ Հարությունյանը այսօր ներկայացրել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալին՝ պարոն Կարապետյանին,

Վաղարշակ Հարությունյանը դրանից մեկ օր առաջ հրաժարականի դիմում էր գրել, և դա կապել Երասխի դեպքերի հետ՝ պարզապես իմաստ չունի: Երասխի դեպքերը այդքան էլ թեժ չեն, ինչպես ներկայացնում են ընդդիմադիր դաշտի կամ հարաբերական ընդդիմադիր դաշտի լրատվամիջոցները. դրանք հայտնի քաղաքական միավորի լիդերին սպասարկող հայտնի լրատվականներն են, և այսօր Երասխում կրակոցներ չկան»։

Քոչարյանը հիշեցրել է, որ ՊՆ-ում փոփոխություններից առաջ էլ ԱԳ փոխնախարար նշանակվեց: «Այդտեղ այսպիսի բուռն քննարկման նյութ չդարձավ. հիմա նշանակվում են մարդիկ, որոնք ապագայում պետք է կարևոր դերակատարում ունենան այդ գերատեսչություններում։ Հիմա նշանակումները ինչքանով էին այս պահին պետք, թե կարելի էր սպասել՝ դրա իրավասությամբ օժտված է միայն այսօրվա վարչապետի պաշտոնակատարը»,- ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ երբ Վաղարշակ Հարությունյանը նշանակվեց՝ դրա անհրաժեշտությունը այն ժամանակ շատ կար, և Հարությունյանը իրականացրել է շատ կարևոր խնդիր։

«Այսինքն՝ հայ-ռուսական ռազմական հարաբերությունների բարելավմանը միտված խնդիրներ, որոնք լուծվեցին, և եթե նկատեցիք, այդ խնդիրների լուծումը առնչվում էր թե՛ Հայաստանի հարավային սահմաններին, թե՛ այսօր իրականացվող համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը։ Վաղարշակ Հարությունյանը ինքը պետք է բացատրի՝ այս պահին ինչու տրվեց հրաժարականը: Ես ենթադրում եմ, որ այդ հրաժարականը կապված է Վաշարշակ Հարությունյանի ապագա պաշտոնավարման հետ, բնականաբար Վաղարշակ Հարությունյանւը գեներալ-լեյտենանտի ուսադիրներ է կրում, և իր նշանակումը պետք է փոխկապակցված լինի ռազմավարական որևէ խնդրի հետ, ինչը տեսանելի կլինի առաջիկա ամսում»,- հավելել է Քոչարյանը։

araratnews.am